ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Խոսքին փոխարինելու է գալիս պարը»

«Խոսքին փոխարինելու է գալիս պարը»
09.12.2015 | 14:27

Դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19:00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «Դիլեմա» պարային ներկայացման պրեմիերան։

Բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակն է Անի Աբրահամյանը, նկարչական ձևավորումն և գրաֆիկան Նարե Հովհաննիսյանինն են։ Դերերում են Նարեկ Բաղդասարյանը, Շուշան Ասլանյանը, Արմինե Հովհաննիսյանը, Ափո Յաղմուրյանը, Աննա Վարդանյանը, Գաբրիել Խուդեդան։
Ինչպես նշեց ներկայացման գեղարվեստական ղեկավար, Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, յուրաքանչյուր ոք կյանքի բերումով հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ընտրությունն անհրաժեշտ է, դրա հետևանքներն էլ՝ անխուսափելի.

«Հենց այս խռովահույզ վիճակն է ընկած մեր նոր, ինքնատիպ ներկայացման հիմքում, ուր միտքն արտահայտվում է ոչ թե բառերի, այլ շարժման միջոցով։ Խոսքին փոխարինելու է գալիս պարը՝ մարդու ինքնաարտահայտման հնագույն եղանակը։ Այս ներկայացումն իր տեսակով նորույթ է Համազգային թատրոնի համար և նոր գույն է նաև Հայաստանի թատերական կյանքում։ Լիահույս ենք, որ կարժանանանք հանդիսատեսի հավանությանը»։

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ